Рубрика: 2023-2024 ուստարի, Գրադարան

Ջաննի Ռոդարի «Ալիսա գլորիկ»

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին :Ինչո՞ւ են նրան   «Գլորիկ»  ասում: Որովհետև նա շարունակ գլորվում- ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապիկը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.

_Ալիսա՜… , որտե՞ղ ես:

_Այստեղ եմ, պապի՜կ:

_Ո՞րտեղ՝ այստեղ:

_ Ես իմ…:  Զարթուցիչի մեջ:

Читать далее «Ջաննի Ռոդարի «Ալիսա գլորիկ»»

Рубрика: 2023-2024 ուստարի, Գրադարան

Հոկտեմբեր. ընթերցարան

Բզեզ
Ա.Խնկոյան
Բը՛զ, բը՛զ, բզբըզան,
Բզեզն եկավ տզտզան,
Եկավ-ընկավ թակարդը,
Նրան բռնեց չար սարդը:

Ծիածան
Աթաբեկ Խնկոյան

Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև։
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:

Լուսին, լուսին, լուսերես
Ա.Խնկոյան

Լուսին, լուսին, լուսերես
Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:

Читать далее «Հոկտեմբեր. ընթերցարան»