Рубрика: 2023-2024 ուստարի, Հաշվետվություն, Մասնագիտական զարգացում, Մուտքի ճամբար

Գարնանային մանկավարժական ճամբար. ամփոփում

Գարնանային մանկավարժական ճամբարի Համընդհանուր ներառման մասնագիտական զարգացման սեմինարի ընթացքում խոսեցինք- քննարկեցինք մի շարք կարևոր թեմաներ։ Ծանոթացանք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին օրենքին, օրենքում լրացումներ, փոփոխություններ կատարելուն։ Քննարկեցինք հոգեբանական, լոգոպեդական կարիքներին ուղղված մասնագիտական աջակցության առանձնահատկություններն ու խնդիրները։ Անդրադարձանք նաև ԱՈՒՊ- ի լրացման, դրանց անհրաժեշտությանը, կարգերին, ինչպես նաև ՏՄԱԿ — ի հետ համագործակցության, կրթական հատուկ կարիքի գնահատման, խելամիտ հարմարեցումների, տյուտորների, կրթահամալիրում ուղեկցողների կազմակերպման մասին։ Յուրաքանչյուրս ներկայացրեցինք մեր դասարաններում սովորող հատուկ կարիքով երեխաների խնդիրները, համագործակցային կապը ուղեկցողների, ծնողների և մասնագետների հետ։

Рубрика: 2023-2024 ուստարի, Մուտքի ճամբար

«Մուտք» կրթահամալիր. օգոստոսի 28-30

Վայրը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց
Ժամանակահատվածը՝ — Օգոստոսի 28-ին, 29-ին, 30-ին
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց դիմած (2023-2024) առաջին դասարանի սովորողներ
Համակարգող՝ Աշխեն Թադևոսյան
Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա
ուսապարկ/խուրջին/
բրդուճներ/+քաղցր որևէ բան, միրգ/
լողազգեստ, լողաթափ, սրբիչ, արևապաշտպան գլխարկ
շշով ջուր
համակարգիչ (նոթբուք)

Читать далее ««Մուտք» կրթահամալիր. օգոստոսի 28-30»

Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Մուտքի ճամբար

6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբար

Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով. ուսումնական նախագիծ
Վայրը՝ Արևմտյան դպրոց
Ժամանակահատվածը՝ 21.06, 22.06, 23.06, ժամը՝ 10:00-12:00
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզ դիմած 2023-2024թթ., 1-ին դասարանի սովորողներ
Համակարգողներ՝ Աշխեն Թադևոսյան, Մարգարիտ Թամազյան

Читать далее «6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբար»

Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Մուտքի ճամբար

Գարնանային մուտքի ճամբար. ամփոփում

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելությունը : Գարնանային մուտքի ճամբարի շրջանակներում՝ տեղի ունեցավ նաև Արևմտյան դպրոց-պարտեզ դիմած սովորողների հանդիպումը Կրթահամալիրի տարրական դասարանների դասվարներ Աշխեն Թադևոսյանի և Մարգարիտ Թամազյանի հետ: Սովորողների նորամուտը կրթահամալիր տպավորիչ դարձնելու համար ՝ հանդիպումը սկսեցինք հայկական ավանդական երգ ու պարով, այնուհետև շրջեցինք դպրոցում, սովորեցինք Աթաբեկ Խնկոյանի «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը, պատրաստեցինք Զատիկներ:
Գարնանային մուտքի ճամբարի երկրորդ օրը՝ ինչպես առաջին օրը, լի էր հետաքրքիր իրադարձություններով, տպավորություններով: Առավոտյան ընդհանուր պարապմունքին սովորեցինք նոր երգ, կրկնեցինք նախորդ օրվա սովորած երգը, պարեցինք: Հետո հանդիպեցինք ընկեր Հասմիկի հետ՝ ով մեզ ներկայացավ շատ հետաքրքիր կերպարով, սովորեցինք անգլերեն երգ: Քանի որ առջևում մեր ամենասիրած տոներից մեկն է՝ Զատիկը, մենք միասին ածիկ ցանեցինք:

«Մուտք»-ի ճամբարի երրորդ օրն որը նույնպես անցավ շատ հագեցած: Նախ ծանոթացանք ագարակի կենդանիներին, շրջեցինք: Հետո՝ ձիավարություն: Ձիավարությունից հետո մարզասրահում մեզ էր սպասում ընկեր Մադլենը: Միասին մարզվեցինք, խաղացինք, այնուհետև ընկեր Էլինայի հետ սովորեցինք նոր ռուսերեն երգ:

Գարնանային մուտքի ճամբար. օր 1
Գարնանային մուտքի ճամբար. օր 2
Գարնանային մուտքի ճամբար. օր3

Մասնակիցներ՝

Առնո Տեր-Սահակյան
Անդրե Բլեյան
Արա Արմենյան
Արև Վխկրյան
Դավիթ Դալլաքյան
Էդուարդ Դալլաքյան
Արթուր Շարոյանց
Սոֆի Ավետիսյան
Նարե Թովմասյան
Նարե Մկրտչյան
Արիանա Հովհաննիսյան
Արփի Տոնոյան
Միլենա Մաթևոսյան
Արտուշ Հովսեփյան
Տիգրան Մարգարյան
Դանիել Պողոսյան
Լևոն Սուչյան
Եվա Ավագյան
Էրիկ Մելիքսեթյան

Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Մուտքի ճամբար

Գարնանային մուտքի ճամբար. օր 3

«Մուտք»-ի ճամբարի երրորդ օրն է, որը նույնպես անցավ շատ հագեցած: Նախ ծանոթացանք ագարակի կենդանիներին, շրջեցինք: Հետո՝ ձիավարություն: Ձիավարությունից հետո մարզասրահում մեզ էր սպասում ընկեր Մադլենը: Միասին մարզվեցինք, խաղացինք, այնուհետև ընկեր Էլինայի հետ սովորեցինք նոր ռուսերեն երգ: