Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Մուտքի ճամբար

Գարնանային մուտքի ճամբար. ամփոփում

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելությունը : Գարնանային մուտքի ճամբարի շրջանակներում՝ տեղի ունեցավ նաև Արևմտյան դպրոց-պարտեզ դիմած սովորողների հանդիպումը Կրթահամալիրի տարրական դասարանների դասվարներ Աշխեն Թադևոսյանի և Մարգարիտ Թամազյանի հետ: Սովորողների նորամուտը կրթահամալիր տպավորիչ դարձնելու համար ՝ հանդիպումը սկսեցինք հայկական ավանդական երգ ու պարով, այնուհետև շրջեցինք դպրոցում, սովորեցինք Աթաբեկ Խնկոյանի «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը, պատրաստեցինք Զատիկներ:
Գարնանային մուտքի ճամբարի երկրորդ օրը՝ ինչպես առաջին օրը, լի էր հետաքրքիր իրադարձություններով, տպավորություններով: Առավոտյան ընդհանուր պարապմունքին սովորեցինք նոր երգ, կրկնեցինք նախորդ օրվա սովորած երգը, պարեցինք: Հետո հանդիպեցինք ընկեր Հասմիկի հետ՝ ով մեզ ներկայացավ շատ հետաքրքիր կերպարով, սովորեցինք անգլերեն երգ: Քանի որ առջևում մեր ամենասիրած տոներից մեկն է՝ Զատիկը, մենք միասին ածիկ ցանեցինք:

«Մուտք»-ի ճամբարի երրորդ օրն որը նույնպես անցավ շատ հագեցած: Նախ ծանոթացանք ագարակի կենդանիներին, շրջեցինք: Հետո՝ ձիավարություն: Ձիավարությունից հետո մարզասրահում մեզ էր սպասում ընկեր Մադլենը: Միասին մարզվեցինք, խաղացինք, այնուհետև ընկեր Էլինայի հետ սովորեցինք նոր ռուսերեն երգ:

Գարնանային մուտքի ճամբար. օր 1
Գարնանային մուտքի ճամբար. օր 2
Գարնանային մուտքի ճամբար. օր3

Մասնակիցներ՝

Առնո Տեր-Սահակյան
Անդրե Բլեյան
Արա Արմենյան
Արև Վխկրյան
Դավիթ Դալլաքյան
Էդուարդ Դալլաքյան
Արթուր Շարոյանց
Սոֆի Ավետիսյան
Նարե Թովմասյան
Նարե Մկրտչյան
Արիանա Հովհաննիսյան
Արփի Տոնոյան
Միլենա Մաթևոսյան
Արտուշ Հովսեփյան
Տիգրան Մարգարյան
Դանիել Պողոսյան
Լևոն Սուչյան
Եվա Ավագյան
Էրիկ Մելիքսեթյան

Автор:

Ողջույն: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий