Рубрика: Մասնագիտական զարգացում, Ինքնակրթություն

Մանկական անհաջողությունների պատճառները: Ջոն Հոլթ

Աղբյուրը՝ Մանկավարժական ակումբ

«Մանկական անհաջողությունների պատճառները» հոդվածը բավականին հետաքրքիր և օգտակար էր ինչպես մանկավարժի այնպես էլ ծնողի համար: Շատ հետաքրքիր համեմատություններ ու օրինակներ կային հոդվածում:

Երեխաները մեծ քանակով գրավոր աշխատանք կատարելիս իրենց ավելի վստահ կզգան միայն այն դեպքում, եթե իրենք որոշեն, թե երբ և քանի առաջադրանք են ցանկանում կատարել:
Երբ մենք կազմում ենք աշխատանքային թերթիկներ հաշվի ենք առնում սովորողների կարողությունները, այդ ընթացքում ուսուցանվող նոր նյութը: Լինում են օրեր, երբ մի ամբողջ դասաժամ անցկացրել ենք մի խնդիր լուծելով: Բայց գոհացուցիչ է այն հանգամանքը, որ բոլորն են հասկացել խնդիրը և հեշտությամբ կարողացել են լուծել հաջորդ նմանատիպ խնդիրը հաշված րոպեների ընթացքում:

Հնարավոր է, որ երխաներին շատ գրավոր աշխատանք տալը լավ է, հատկապես մաթեմատիկայից, բայց չի կարելի միանգամից չափազանց շատ հանձնարարել: Ստիպեք երեխաներին ամբողջ դասն անցկացնել մի աշխատանքի վրա, և հուզմունքը կամ ձանձրույթը նրանց կստիպեն հիմար սխալներ կատարել:

Երեխաներին գրավոր աշխատանք հանձնարարելիս կարևոր է չափ պահպանել: Մի կողմից, նրանց բավարար աշխատանք տալը կարևոր է նյութին տիրապետելու և ամրապնդելու համար: Մյուս կողմից, նրանց միանգամից չափազանց մեծ աշխատանքով ճնշելը կարող է հանգեցնել հիասթափության, ձանձրույթի և սխալների։

Ուսուցիչը պետք է առաջադրանքները բաժանի հատվածների: Հստակ բացատրելով և օրինակներ տրամադրելով կարող է նաև սովորողին օգնել հասկանալ, թե ինչ է ակնկալվում իրենցից և նվազեցնել սխալների հավանականությունը: Ուղղորդելով և օգնելով միաժամանակ կաջակցի նրանց ուսմանը և ուսումնական աճին:

Արդյո՞ք իսկապես երեխաներին պետք է չափազանց գովասանքը: 

Երեխաները գովասանքի կարիք ունեն՝ իրենց ջանքերի և ձեռքբերումների համար, իրենց գնահատված զգալու համար: Այնուամենայնիվ, կարևոր է հավասարակշռություն պահպանել չափազանց շատ և շատ քիչ գովասանքի միջև:

Եթե երեխաներին չափից շատ գովաբանում են, նրանք կարող են չափից ավելի կախված լինել այդ գովասանքից, ինչը կարող է կորցնել սովորելու և աճելու իրենց ներքին մոտիվացիան:

Մյուս կողմից, եթե երեխաները շատ քիչ գովասանքի են արժանանում, նրանք կարող են իրենց չգնահատված և թերագնահատված զգալ, ինչը կարող է վնասել նրանց ինքնագնահատականն ու վստահությունը: Գովասանքի բացակայությունը կարող է նաև բերել մոտիվացիայի բացակայության՝ շարունակելու փորձել և սովորել նոր բաներ: