Рубрика: 2023-2024 ուստարի, Հաշվետվություն, Մասնագիտական զարգացում, Մուտքի ճամբար

Գարնանային մանկավարժական ճամբար. ամփոփում

Գարնանային մանկավարժական ճամբարի Համընդհանուր ներառման մասնագիտական զարգացման սեմինարի ընթացքում խոսեցինք- քննարկեցինք մի շարք կարևոր թեմաներ։ Ծանոթացանք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին օրենքին, օրենքում լրացումներ, փոփոխություններ կատարելուն։ Քննարկեցինք հոգեբանական, լոգոպեդական կարիքներին ուղղված մասնագիտական աջակցության առանձնահատկություններն ու խնդիրները։ Անդրադարձանք նաև ԱՈՒՊ- ի լրացման, դրանց անհրաժեշտությանը, կարգերին, ինչպես նաև ՏՄԱԿ — ի հետ համագործակցության, կրթական հատուկ կարիքի գնահատման, խելամիտ հարմարեցումների, տյուտորների, կրթահամալիրում ուղեկցողների կազմակերպման մասին։ Յուրաքանչյուրս ներկայացրեցինք մեր դասարաններում սովորող հատուկ կարիքով երեխաների խնդիրները, համագործակցային կապը ուղեկցողների, ծնողների և մասնագետների հետ։

Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Մասնագիտական զարգացում

Մասնագիտական զարգացում.ամփոփում

Սեմինարի ընթացքում քննարկեցինք  «Իմացումի հրճվանք» ծրագիրը, ամենատարբեր մանկավարժների հոդվածներ, խոսեցինք ուսումնական նյութերի, հոդված գրելու հմտությունների մասին:  Քննարկումները շատ  արդյունավետ էին:

Հետաքրքիր էր լսել գործընկերների կարծիքները: Մասնագիտական ​​զարգացումը թույլ է տալիս մանկավարժին բարձրացնելև կատարելագործել իր հմտություններն ու գիտելիքները իր ընտրած ոլորտում: Որն էլ իր հերթին հանգեցնում է աշխատանքի ավելի լավ կատարմանը:

Հոդվածները կարդալիս ես ինձ  բացահայտում էի այլ տեսանկյունից  թե՛ որպես դասվար, թե՛ որպես ծնող:  Շատ օգտակար էր մասնակցել մանկավարժության մեջ  հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտությունների, գիտելիքների  կատարելագործման շարունակական գործընթացին:

Рубрика: Մասնագիտական զարգացում, Ինքնակրթություն

Մանկական անհաջողությունների պատճառները: Ջոն Հոլթ

Աղբյուրը՝ Մանկավարժական ակումբ

«Մանկական անհաջողությունների պատճառները» հոդվածը բավականին հետաքրքիր և օգտակար էր ինչպես մանկավարժի այնպես էլ ծնողի համար: Շատ հետաքրքիր համեմատություններ ու օրինակներ կային հոդվածում:

Երեխաները մեծ քանակով գրավոր աշխատանք կատարելիս իրենց ավելի վստահ կզգան միայն այն դեպքում, եթե իրենք որոշեն, թե երբ և քանի առաջադրանք են ցանկանում կատարել:
Երբ մենք կազմում ենք աշխատանքային թերթիկներ հաշվի ենք առնում սովորողների կարողությունները, այդ ընթացքում ուսուցանվող նոր նյութը: Լինում են օրեր, երբ մի ամբողջ դասաժամ անցկացրել ենք մի խնդիր լուծելով: Բայց գոհացուցիչ է այն հանգամանքը, որ բոլորն են հասկացել խնդիրը և հեշտությամբ կարողացել են լուծել հաջորդ նմանատիպ խնդիրը հաշված րոպեների ընթացքում:

Հնարավոր է, որ երխաներին շատ գրավոր աշխատանք տալը լավ է, հատկապես մաթեմատիկայից, բայց չի կարելի միանգամից չափազանց շատ հանձնարարել: Ստիպեք երեխաներին ամբողջ դասն անցկացնել մի աշխատանքի վրա, և հուզմունքը կամ ձանձրույթը նրանց կստիպեն հիմար սխալներ կատարել:

Երեխաներին գրավոր աշխատանք հանձնարարելիս կարևոր է չափ պահպանել: Մի կողմից, նրանց բավարար աշխատանք տալը կարևոր է նյութին տիրապետելու և ամրապնդելու համար: Մյուս կողմից, նրանց միանգամից չափազանց մեծ աշխատանքով ճնշելը կարող է հանգեցնել հիասթափության, ձանձրույթի և սխալների։

Ուսուցիչը պետք է առաջադրանքները բաժանի հատվածների: Հստակ բացատրելով և օրինակներ տրամադրելով կարող է նաև սովորողին օգնել հասկանալ, թե ինչ է ակնկալվում իրենցից և նվազեցնել սխալների հավանականությունը: Ուղղորդելով և օգնելով միաժամանակ կաջակցի նրանց ուսմանը և ուսումնական աճին:

Արդյո՞ք իսկապես երեխաներին պետք է չափազանց գովասանքը: 

Երեխաները գովասանքի կարիք ունեն՝ իրենց ջանքերի և ձեռքբերումների համար, իրենց գնահատված զգալու համար: Այնուամենայնիվ, կարևոր է հավասարակշռություն պահպանել չափազանց շատ և շատ քիչ գովասանքի միջև:

Եթե երեխաներին չափից շատ գովաբանում են, նրանք կարող են չափից ավելի կախված լինել այդ գովասանքից, ինչը կարող է կորցնել սովորելու և աճելու իրենց ներքին մոտիվացիան:

Մյուս կողմից, եթե երեխաները շատ քիչ գովասանքի են արժանանում, նրանք կարող են իրենց չգնահատված և թերագնահատված զգալ, ինչը կարող է վնասել նրանց ինքնագնահատականն ու վստահությունը: Գովասանքի բացակայությունը կարող է նաև բերել մոտիվացիայի բացակայության՝ շարունակելու փորձել և սովորել նոր բաներ:

Рубрика: Մասնագիտական զարգացում

Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ

Կրտսեր դպրոցում, ուսումնական նյութ ստեղծելիս, դասավանդողը  հաշվի է առնում սովորողների կարողությունները, մեդիահմտությունները,  տարիքային առանձնահատկությունները, դասարանը/ առաջին, երկրորդ, երրորդ/։ Հաշվի ենք առնում միջավայրը /ագարակ, խոհանոց, բակ, բաց-լաբորատոր տարածքներ․․․/

  • Ուսումնական նյութը պետք է ունենա օրացույցով նախատեսված նախագծերին  վերաբերող գիտելիքների և կարողությունների փոխանցման կամ բացահայտման նպատակ
  • Ուսումնական նյութը պետք է մատչելի լինի տվյալ տարիքային խմբի սովորողների համար
  • Ուսումնական նյութը պետք է համապատասխանի տվյալ տարիքի սովորողի լեզվամտածողությանը, քննադատական-հետազոտական մտածողությանը՝ զարգացնելով ստեղծագործական  երևակայությունը
  •  Ուսումնական նյութի մեջ պետք է  լինեն համապատասխան ուղղորդող  հղումներ, աղբյուրներ
  • Ուսումնական նյութը պետք է հնարավորություն տա  ծանոթանալու ներկայացվող թեմային և նպաստի  սովորողի մոտ սեփական  կարծիքի ձևավորմանը