Рубрика: 2023-2024 ուստարի, Ընդունելությու 2023-2024

Ընդունելություն 2023- 2024

Ողջո՛ւյն, հետաքրքրքսեր ու հետազոտող վեց տարեկան բարեկամ, արի՛ ծանոթանանք:
Ես Աշխեն Թադևոսյանն եմ: Երկար տարիներ է աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ սեբաստացիների գունեղ և ուրախ մոլորակում: Գիտե՞ս, ես էլ քեզ պես մշտապես նոր արկածներ եմ փնտրում, և ուզում եմ, որ այս տարի իմ նոր ու դեռ չբացահայտված ճանապարհի ուղեկիցը դառնաս:

Մեր համատեղ, հետազոտական երեք տարիների ընթացքում, միասին կբացահայտենք  աշխարհը՝ կստեղծենք մեր ուսումնական այբբենարան- ընթերցարանները, կճամփորդենք, կլողանք ու հեծանիվ կվարենք։ Մեր ձեռքերով կծեփենք մեր սիրելի հեքիաթների հերոսներին, կստեղծենք մե՛ր հեքիաթը: Իմ փոքրիկ ընկեր, եթե այս ամենը հետաքրքրեց քեզ, ուրեմն՝ այցելիր կրթահամալիր։ 

Ես սիրով կսպասեմ քեզ:

Читать далее «Ընդունելություն 2023- 2024»