Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Մուտքի ճամբար

Գարնանային մուտքի ճամբար.օր 2

Գարնանային մուտքի ճամբարի երկրորդ օրը՝ ինչպես առաջին օրը, լի էր հետաքրքիր իրադարձություններով, տպավորություններով: Առավոտյան ընդհանուր պարապմունքին սովորեցինք նոր երգ, կրկնեցինք նախորդ օրվա սովորած երգը, պարեցինք: Հետո հանդիպեցինք ընկեր Հասմիկի հետ՝ ով մեզ ներկայացավ շատ հետաքրքիր կերպարով, սովորեցինք անգլերեն երգ: Քանի որ առջևում մեր ամենասիրած տոներից մեկն է՝ Զատիկը, մենք միասին ածիկ ցանեցինք:

Автор:

Ողջույն: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий