Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Մայրենի

Մեղուների մասին

(Տեղեկատվական)

Մեղուներն ապրում են մեծ խմբերով, և յուրաքանչյուր առանձյակ զբաղվում է որոշակի գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում: Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը: Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով և գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:


Առողջ և ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած աշխատավոր մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի մուտքի մոտ:
Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս աշխատավոր մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն, հակառակ դեպքում սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտին մեղուները քնում են:


Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն, և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:
Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են մյուսներին տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ շարժումներով կարող են հուշել նաև ծաղիկների հեռավորությունը փեթակներից: Մեկ մեղուն օրվա մեջ կարող է նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից:


Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ հինգ հազար անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան տաս հազար ծաղիկների և թռչելով մոտ երեք հարյուր հազար կմ տարածություն:
Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտի՛ր անծանոթ բառերի բացատրությունը։

2. Առանձնացրո՛ւ այն տեղեկությունը, որը գիտեիր:

3. Համացանցից գտի՛ր մեղվի մասին երեք փաստ։

4. Նկարի՛ր մեղվին։

Автор:

Ողջույն: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий